Ախլցխայի հայ համայնքն Վրաստանի նախագահին ներկայացրել են իրեն խնդիրները

Վիրահայերը մի շարք խնդիրներ են բարձրացրել Ախլցխա այցելած Վրաստանի նախագահի առջեւ:
vrastani-hayer
Վիրահայերը մի շարք խնդիրներ են բարձրացրել Ախլցխա այցելած Վրաստանի նախագահի առջեւ: Akhaltskha.net-ը տեղեկացնում է, որ Ախլցխայի հայ համայնքը նախագահին ուղերձներ է հղել: Մասնավորապես, հայ հասարակական գործիչները նշել են, որ պետք է վերադարձնել տեղացի հայերին իրենց կորցրած քաղաքացիությունը, որից զրկվել էին՝ ՀՀ քաղաքացիություն ստանալով:
Երկրորդը, իշխանությունները տեղացիների փոխարեն գործով են ապահովում ոչ Ջավախքի բնակիչներին, մինչդեռ այդ աշխատանքը կարող են կատարել հենց ջավախահայերը:
Հաջորդը եղել է Ցեղասպանության թեման: Մինչ տարբեր երկրների առաջնորդները հանդես էին գալիս ուղերձներով, Վրաստանի նախագահն այդ օրերին հանդիպում էր Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի հետ եւ ոչ մի ուղերձ չի հղել Եղեռնի թեմայով:
Եվ չորրորդ, Վրաստանը պետք է ինքնուրույն որոշի, թե որ տոնն է նշելու: Խոսքը 1121թ. օգոստոսի 12-ին թուրք զավթիչների նկատմամբ Դիդգորի ճակատամարտում վրաց ժողովրդի հաղթանակի մասին է: Թուրքիայի դեսպանի խնդրանքով՝ օրեր առաջ Վրաստանի խորհրդարանը հետաձգել է օրը տոն հռչակելու հարցի քննարկումը:

*

*