Աղասին՝ «Խոստումը» ֆիլմի արշավի առիթով. «Օգնեք ինձ պահել Քըրքի «խոստումը»

Նա միացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի գովազդային արշավին...
andre-aghasi

Ամերիկահայ լեգենդար թենիսիստ Անդրե Աղասին միացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի գովազդային արշավին` կոչ անելով դիտել այն: Այս մասին Աղասին տեսանյութ է հրապարակել թվիթերյան իր միկրոբլոգում:

«Ես այնքան հպարտ եմ տեսնել, որ Քըրք Քըրքորյանի տեսլականը դարձել է իրականություն: Օգնեք ինձ պահել Քըրքի «խոստումը»,- նշել է թենիսիստը:

«Խոստումը» ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը:

Ֆիլմի մասին գրառում է կատարել նաեւ Էլթոն Ջոնը։

*

*