Զորայր Խալափյանի անտիպ գործերը՝ «Այսքան բան» գրքում

Գրքում ընդգրկված են հեղինակի պատմվածքներն ու գրականագիտական ուսումնասիրությունները, թեւավոր մտքերը:
zorayr-xalaoyan-girq

«Որտե՞ղ էիր, մարդ աստծո» վեպի, «Թթենի» պատմվածքի հեղինակ Զորայր Խալափյանի շատ գործերն այդպես էլ անտիպ մնացին: Վերջին տարիներին եղբայրը՝ Թեմիկ Խալափյանը, դրանց մի մասը միավորել եւ հրատարակել է մեկ գրքում՝ «Այսքան բան» վերնագրով: Գրքում ընդգրկված են հեղինակի պատմվածքներն ու գրականագիտական ուսումնասիրությունները, թեւավոր մտքերը:

Եղբայրը նպատակ ունի նաեւ գրքի երկրորդ մասը հրատարակել, այն ներառելու է արձակագիր եւ դրամատուրգ Զորայր Խալափյանի կինոսցենարները, դեռ չբեմադրված պիեսները եւ լեզվի մասին ուսումնասիրությունը: Գրողների միությունում կայացած շնորհանդեսի ժամանակ գրականագետները խոսել են մեր՝ հատկապես վերջին տասնամյակներին ստեղծված գրական ժառանգությունը վերարժեւորելու կարեւորության մասին:

*

*