ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ստանձնել է Ֆրանկոֆոն խմբի նախագահությունը

Տեր-Ստեփանյանը ներկայացրել է Հայաստանի նախագահության ընթացքում նախատեսվող միջոցառումները
yunised,-hay

ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանն առաջին անգամ նախագահել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոն խմբի լիագումար ժողովը, որին անդամակցում է 79 երկիր։

Ժողովի ժամանակ դեսպան Տեր-Ստեփանյանը ներկայացրել է Ֆրանկոֆոն խմբում Հայաստանի նախագահության ընթացքում նախատեսվող միջոցառումները, այդ թվում՝ Ֆրանկոֆոն խմբի կողմից Շառլ Ազնավուրին հարգանքի տուրքի միջոցառումը 2019թ․ ընթացքում, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՖՄԿ-ի և Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Հայաստանի նախագահության համատեղ միջոցառումը՝ «Ապրել միասին»-ի արժեքները խթանելու վերաբերյալ, 2020թ․-ին։

*

*