Մահացել է Յուլյա Նաչալովան

Նաչալովան մահացել է վիրահատությունից հետո․ բժիշկներն անդամահատել են ոտքը
yulia-nachalova

Շաբաթ երեկոյան մահացել է ռուս երգչուհի Յուլյա Նաչալովան։ Այս մասին հայտնել է երգչուհու պաշտոնական ներկայացուցիչ Աննա Իսաևան:

«Մեկ ժամ առաջ մեր Յուլյայի սիրտը դադարել է բաբախել»,- գրել է վերջինս Instagram-ում:

38-ամյա երգչուհին մի քանի օր է՝ ինչ հիվանդանոցում էր։ Նաչալովան մահացել է վիրահատությունից հետո․ բժիշկներն անդամահատել են ոտքը, որից հետո նա գտնվել է արհեստական կոմայում։

Ըստ տեղեկությունների ՝ մահվան պատճառն արյան մեջ շաքարի կտրուկ բարձրացումն է եղել։

Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա մարտի 17-ին:

*

*