Ընտանիքի օրվան նվիրված գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես է բացվել

Ցուցադրված որոշ նկարներ վաճառվում են: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 30-ը:
cucahandes

Հայ ժամանակակից նկարիչների ասոցիացիայի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում բացվեց «Ներկա» խորագրով գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը` նվիրված Ընտանիքի միջազգային օրվան: Ցուցադրույթում ներկայացված են հայաստանցի ժամանակակից երիտասարդ նկարիչների ստեղծագործություններ:

«Ցուցադրված են տասնութ նկարիչների աշխատանքներ. նրանցից յուրաքանչյուրը մի քանի կտավ է ներկայացրել: Քանի որ սա մեր կազմակերպած առաջին ցուցահանդեսն է, մասնակցում են ասոցիացիայի բոլոր անդամները: Նկարների մեծ մասը նվիրված է ընտանիքին և նկարիչների ներկայիս մտահոգություններին»,-  նշեց  ցուցահանդեսի կազմակերպիչ գեղանկարիչ Սերգեյ Իսավերդյանը: 

Նրա խոսքով`Հայ ժամանակակից նկարիչների ասոցիացիան նորաստեղծ է:  Ասոցիացիայի նպատակը ժամանակակից ստեղծագործողների աշխատանքները հանրության լայն զանգվածներին ներկայացնելն է:

Ցուցադրված որոշ նկարներ վաճառվում են: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 30-ը:

*

*