Այսօր մեկնարկում է «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթը

Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը հանդես կգա 16 համարի ներքո:
arcvik

Այսօր Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում կկայանա «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը:

Մրցույթին հնարավոր կլինի հետեւել ժամը 23:00-ից Հանրային հեռուստաընկերության եւ Հանրային ռադիոյի եթերում: Այն կմեկնաբանեն Առաջին ալիքի հաղորդավարներ Ավետ Բարսեղյանն ու Գոհար Գասպարյանը: Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը հանդես կգա 16 համարի ներքո:

Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 13-ին:

 

*

*