Կիսինի մենահամերգով եզրափակվեց «Երևանյան հեռանկարներ» փառատոնը

Նա առաջին մասում նվագեց Լյուդվիգ վան Բեթհովենի...
evgeni-kisin (1)

«Երևանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնի շրջանակում մենահամերգով ներկայացավ հանրահայտ դաշնակահար Եվգենի Կիսինը: Համերգը տեղի ունեցավ դեկտեմբերի 27-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Կիսինը համերգային ծրագրի առաջին մասում նվագեց Լյուդվիգ վան Բեթհովենի 29-րդ սիմֆոնիան, որը ոչ միայն Բեթհովենի ամենաբարդ գործերից է, այլև ամենանշանակալի ստեղծագործություններից է առհասարակ երաժշտական գրադարանում:

Երկրորդ հատվածում դաշնակահարը կատարեց Սերգեյ Ռախմանինովի «Պրելյուդներ»-ը:

Եվգենի Կիսինի մենահամերգով եզրափակվեց «Երևանյան հեռանկարներ» 18-րդ միջազգային երաժշտական փառատոնը

*

*