«Չգտնված երիցուկներ» ժողովածուն առաջատարն է

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Միգել դե Ունամունոյի «Մառախուղը» գիրքը:
dasagirq

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» գիրքը երկրորդն է:

Իր դիրքերը բարելավել և երրորդ հորիզոնականում է հայտնվել Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքը։

Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» վերադարձել է ցանկ և չորրորդ տեղում է:

Հինգերորդ տեղում է Նոբելյան մրցանակակիր Սվետլանա Ալեքսիևիչի «Վերջին վկաները» ստեղծագործությունը:

Վեցերորդ հորիզոնականում Պաուլու Կոելյուի «Ալքիմիկոսը» վեպն է:

Իր դիրքերը բարելավել ու յոթերորդ տեղն է զբաղեցրել «Խատուտիկի գինի» ստեղծագործությունը:

Բեսթսելերների ցանկում ընդգրկված հաջորդ գիրքը ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» է, որն առաջին անգամ լույս է տեսել 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:

Ջորջ Օրուելի «1984» վեպն իններորդն է:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Միգել դե Ունամունոյի «Մառախուղը» գիրքը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները