«Երեւանյան բեսթսելեր». այս շաբաթվա ամենավաճառված գրքերի տասնյակը

Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» ստեղծագործությունն առաջատարն է։
dasagirq

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը այս շաբաթ կրկին գլխավորում է Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» ստեղծագործությունը:

Մի քանի հորիզոնականով վեր է բարձրացել և երկրորդ տեղն է զբաղեցրել Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքը:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ երրորդ հորիզոնականում է  ֆրանսիացի հանրահայտ գրող Գի դը Մոպասանի «Ընտիր նովելներ» գիրքը:

Իր դիրքերը զիջել և չորրորդ տեղում է հայտնվել Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն:

Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» զբաղեցրել է հինգերորդ տեղը:

Մհեր Իսրայելյան «Մի շան բախտ հին հայկական ճանապարհի վրա» պատմվածքների ժողովածուն վեցերորդն է:

Յոթերորդ հորիզոնականում Համո Սահյանի  «Ընտրանի» գիրքն է:

Բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի «Ալքիմիկոսը» վեպն այս շաբաթ ութերորդն է:

Իններորդ տեղում Գրիգի «Հիսուսի կատուն» է:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է վրացի գրող Գուրամ Օդիշարիայի «Պրեզիդենտի կատուն» վեպը:

*

*