Երեւանում տեղի ունեցավ «Վարանդա» երգչախմբի հոբելյանական համերգը

Ընդհանուր առմամբ երգչախումբը հանդես եկավ 17 կատարմամբ:

«Վարանդա» մանկապատանեկան և երիտասարդական պետական երգչախմբի հոբելյանական համերգը նվիրված էր երգչախմբի հիմնադրման 25-ամյակին: Այն տեղի ունեցավ սեպտեմբերի 15-ին Կոմիտասի անվան  կամերային երաժշտության տանը:

«Երգչախումբն ունի երեք կազմ՝ մանկական, պատանեկան և երիտասարդական: Այսօր ելույթ կունենան պատանիները, իսկ երիտասարդները սեպտեմբերի 26-ին կմասնակցեն «Երգում ենք Կոմիտաս» փառատոնին: Հոբելյանական համերգին կհնչեն բանաստեղծներ Յուրի Սահակյանի,  Սուրեն ՄուրադյանիԵրվանդ Պետրոսյանի, կոմպոզիտորներ Արեգ Լուսինյանի, Ստեփան Շաքարյանի, Արմենուհի Կարապետյանի և այլոց ստեղծագործությունները: Ընդհանուր առմամբ երգչախումբը հանդես կգա 17 կատարմամբ»,-  նշեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Զաքար Քեշիշյանը:

Նա շեշտեց, որ մինչ օրս ավելի քան 600 երգիչ է երգել երգչախմբում: «Կատարել են  500 երգ, հանդես եկել 25 երաժշտական ծրագրերով, հատուկ երգչախմբի համար 100-ից ավելի երգեր են գրվել, ձայնագրվել է «Բերդաքաղաք» ալբոմը: Այս տարիներին  «Վարանդա»-ն հավատարիմ մնաց Արցախի անկախության, ինքնիշխանության ու ապահովության գաղափարին»,-ասաց խմբավարը:

 

*

*