Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը 85 տարվա պատմություն ունի

Հոկտեմբերի 19-ին գրադարանում գեղեցիկ հանդիսություն-ընդունելություն կազմակերպվեց:
xnko-apor-gradaran

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն այս տարի տոնում է  85-ամյակը: Այդ կապակցությամբ հոկտեմբերի 19-ին գրադարանում գեղեցիկ հանդիսություն-ընդունելություն կազմակերպվեց: Գրադարանի բակում ելույթ ունեցավ «Փոքրիկ Նանե» պարային համույթը, որի պարողները հյուրերին ողջույններով ուղեկցում էին ներս:

Միջոցառմանը ներկա էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը՝ Նունե Սարգսյանը:

ՀՀ մշակույթի նախարարության կողմից Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հիմնադրման 85-ամյակի, գրադարանային ոլորտում ունեցած  նշանակալի ավանդի և մշակույթի բնագավառում  երկարամյա աշխատանքային գործունեության համար պարգևատրվեցին գրադարանի մի խումբ աշխատակիցներ:

*

*