Վռուբելի գողացված կտավը 22 տարի անց կրկին թանգարանում է

Արվեստասերները նկարը Երևանի Ռուսական արվեստի թանգարանում տեսնելու հնարավորություն կունենան։

Միխայիլ Վռուբելի՝ քսաներկու տարի շարունակ միջազգային հետախուզման մեջ գտնվող «Դևն ու հրեշտակը Թամարի հոգու հետ» գլուխգործոցը, որը 1995 թվականին գողացվել էր Ռուսական արվեստի թանգարանից, կրկին թանգարանում է:

Արվեստասերները նկարը Երևանի Ռուսական արվեստի թանգարանում տեսնելու հնարավորություն կունենան մարտի 17-ից:

«Գողացված «Վռուբելի» վերադարձը» խորագրով ցուցահանդեսը դիտելուց առաջ՝ մարտի 14-ին լրագրողների  հետ հանդիպմանը նկարի մասին խոսեցին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, թանգարանի տնօրենն ու նկարի վերականգնող մասնագետը:

Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինա Մկրտչյանի խոսքով՝ ստեղծագործությունը շատ կարևոր է թե՛ գեղարվեստական, թե՛ պատմական տեսանկյունից:

Մկրտչյանը շեշտեց, որ ցուցադրության շրջանակում մարտի 15-ին թանգարանում  Պետական Տրետյակովյան պատկերասրահի վերականգնող Իննա Սոլովյովայի հետ կլոր սեղան հանդիպում կանցկացվի: Հետագայում նախատեսվում է  պատկերասրահի հետ համատեղ կրթական ծրագրերի շարք իրականացնել:

Պատրաստեց՝

Սոնա Հակոբյանը

*

*