Հայտնի են «Ոսկե ծիրան» 15-րդ կինոփառատոնի հաղթողները

«Ոսկե ծիրան» պատվավոր մրցանակը տրվեց...
voske tsiran (1)

«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքները: Կինոփառատոնի փակման արարողությանը, որը տեղի ունեցավ հուլիսի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, ժյուրին հայտարարեց մրցանակակիրների անունները:

«Ոսկե ծիրան» պատվո մրցանակը տրվեց հանրահայտ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանին:

Կինոքննադատների և լրագրողների միջազգային ասոցիացիայի` FIPRESCI-ի մրցանակին արժանացավ Մարիամ Խաչվանի «Դեդե» ֆիլմը:

«Հայկական համայնապատկեր» մրցույթում Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակը լավագույն սցենարի համար տրվեց ռեժիսոր Աբուֆազլ Սաֆարի «Մայրամուտի բեռնատարը» կինոնկարին:

«Եվա» կինոժապավենում իր դերակատարման համար լավագույն դերասան ճանաչվեց Շանթ Հովհաննիսյանը:

Լավագույն դեբյուտի համար մրցանակի արժանացավ Արթուր Սահակյանի «Քամու հետ» ֆիլմը:

Լավագույն կինոնկար համարվեց և «Անահիտ» մրցանակի արժանացավ կինոռեժիսոր Անահիտ Աբադը «Եվա» ֆիլմով:

Վավերագրական մրցույթում «Հատուկ հիշատակում» համարվեց Վախթանգ Կունցև-Գաբաշվիլիի «Հատուկ աշխարհ» ժապավենը:

«Արծաթե ծիրան»-ը տրվեց Այնարա Վերայի «Կհանդիպենք վաղը, եթե Աստված տա…» կինոնկարին:

«Ոսկե ծիրան» պատվավոր մրցանակը հանձնվեց Շևաուն Միզրահի «Հեռավոր համաստեղություն» ֆիլմին:

Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթում «Արծաթե ծիրան»-ը տրվեց Ժերմինալ Ռոոյի «Ֆորտունա» կինոժապավենին: «Ոսկե ծիրան»-ի արժանացավ Ռոման Բոնդարչուկի «Հրաբուխ» ֆիլմը:

*

*