Հայտնի են «Ոսկե գլոբուս-2018»-ի հաղթողները — Երկիր Մեդիա

Հայտնի են «Ոսկե գլոբուս-2018»-ի հաղթողները

Հունվարի 7-ին Լոս Անջելեսում կայացել է․․․
voske-globus2018

Հունվարի 7-ին Լոս Անջելեսում կայացել է կինեմատոգրաֆիայի և հեռուստատեսության ոլորտում ձեռքբերումների համար «Ոսկե գլոբուս-2018» կինոմրցանակաբաշխության 75-րդ արարողությունը:

2017թ. լավագույն դրամատիկ ֆիլմ է ճանաչվել Մարտին ՄքԴոնախի «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» կինոնկարը։

Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ֆրենսիս ՄքԴորմանդը («Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի»)։

«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է Գարի Օլդմանը («Ամենամութ ժամը»)։

Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Գիլյերմո դել Տորոն՝ «Ջրի ձևը» ֆիլմի համար:

«Կատակերգություն/մյուզիքլ ժանրի լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Տիկին Թռչուն»-ը:

Լավագույն օտարալեզու ֆիլմ է ճանաչվել գերմանական «Եզրագծին» ժապավենը:

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» է ճանաչվել «Կոկո»-ն:

*

*