«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի մրցութային և արտամրցութային ֆիլմերը

Հայտարարվել է նաեւ մրցութային ծրագրերի ժյուրիի կազմը:
voski-ciran

Հունիսի 21-ին ներկայացվեցին Երևանի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի մրցութային և արտամրցութային ֆիլմերը, ինչպես նաև հայտարարվեց մրցութային ծրագրերի ժյուրիի կազմը:

Միջազգային լիամետրաժ մրցույթը այս տարի ներառում է 12 ֆիլմ: Այս մասին ասուլիսում տեղեկացրել է փառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը:

Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթում ներառված է 25 ֆիլմ՝ Հայաստանից, Թուրքիայից, Իրանից եւ Վրաստանից:

«Հետահայաց ցուցահանդրություններ» ծրագրի շրջանակում կներկայացվեն փառատոնի հատուկ հյուրեր Կառլոս Ռեյգադասի 4 եւ Արթուր Արիստակիսյանի 2 ֆիլմ:

«Ծուռ Ծիրան» ծրագրում կներկայացվի 5 ֆիլմ: Իսկ «Տարածաշրջանային համայնապատկեր» ծրագիրը ներառում է 13 ֆիլմ՝ 3-ական Հայաստանից, Թուրքիայից եւ Իրանից, 2 ֆիլմ Վրաստանից ու մեկ՝ Ադրբեջանից:

Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահն է ռեժիսոր Պիպո Մեցապեսան՝ Իտալիայից: Ժյուրիի կազմում ընգրկված են նաեւ օպերատոր Նորայր Կասպերը ՝ Կանադայից եւ Clermont-Ferrand կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Ժորժ Բոլոնը:

*

*