«Ոսկե ծիրան»-ը ընդլայնում է համագործակցությունը

Կինոփոռատոնը կանցկացվի հուլիսի 8-ից 15-ը
voske-ciran

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն ընդլայնում է համագործակցությունը: Այս տարի փառատոնին են միացել Հայաստանում Շվեդիայի եւ Բուլղարիայի դեսպանությունները:

Բուլղարիայի դեսպանությունն աջակցում է «Ամենագոն» եւ «Բնաջնջում» կինոժապավեններին: Շարունակվում է համագործակցությունը Ֆրանկոֆոն երկրների, Լեհաստանի եւ Գերմանիայի դեսպանատների հետ: Շվեդիայի դեսպանությունն էլ աջակցում է հռչակավոր շվեդ ռեժիսոր Ինգմար Բերգմանի հարյուրամյա հոբելյանի ծրագրին, որի շրջանակում կցուցադրվի «Բերգման մի տարի, մի կյանք» ֆիլմը:

Ներկայացվել է 6 գերմանական ֆիլմ՝ «Ստեղծվել է Գերմանիայում» խորագրով: Այս տարի Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին ընդառաջ ներկայացվում է «Ֆրանկոֆոն երկրների կինոն» ծրագիրը, 15 ֆիլմով, մեկնարկը կտա Վալերի Մասադյանի «Միլա»-ն:

Կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 8-ից 15-ը, այն կբացվի ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Առանձնատուն» կինոնկարով:

*

*