«Ոսկե ծիրանի» շրջանակներում առաջին անգամ կլինեն հայկական պրեմիերաներ

Փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանի խոսքով, խաղարկային մրցույթին ներկայացված լավ ֆիլմերը շատ էին, ընտրող հանձնաժողովում կատաղի վեճեր են եղել: Նույն ոգեւորությունը չի եղել վավերագրական ֆիլմերն ընտրելիս:
Հուլիսի 10-17-ը` «Ոսկե ծիրան» 13-րդ կինոփառատոնի ընթացքում, երեւանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա շուրջ 135 ֆիլմ դիտել: Դրանցից 43-ը ներկայացված են մրցութային ծրագրերում՝ «Միջազգային խաղարկային», «Միջազգային վավերագրական» եւ «Հայկական համայնապատկեր»: Այստեղ հայտերը համեմատաբար քիչ են եղել, բայց, ի տարբերություն նախորդ տարիների, գերակշռողը լիամետրաժ ֆիլմերն են: Այս տարի փառատոնի շրջանակում առաջին անգամ կլինեն հայկական պրեմիերաներ: Կներկայացվեն Աննա Արեւշատյանի «Բարի լույս» եւ Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմերը: Փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանի խոսքով, խաղարկային մրցույթին ներկայացված լավ ֆիլմերը շատ էին, ընտրող հանձնաժողովում կատաղի վեճեր են եղել: Նույն ոգեւորությունը չի եղել վավերագրական ֆիլմերն ընտրելիս:
 «Վավերագրական ֆիլմերն ամենաշատ են: Բայց չեմ կարող նման ուրախություն արտահայտել, ինչպես խաղարկային ֆիլմերի հանձնաժողովը, որովհետեւ ֆիլմերի մեծ մեսը բավականին տխուր տպավորություն էին թողնում մեզ վրա»,- ասում է Փառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանը:
 «Հայկական համայնապատկեր»-ում մենք ունենք 5 լիամետրաժ ֆիլմ, որվ բավականին բարձր ցուցանիշ է Հայաստանի համար, որոնցից 3 ֆիլմերը հենց տեղական արտադրության են: Այսինքն՝ Հայաստանի արտադրական պրակտիկայի համար 3 լիամետրաժ ֆիլմ ունենալ, որոնք արդեն մրցույթի են ներկայացված, ինձ թվում է բավականին լավ է խոսում հայկական ժամանակակից կինոյի տենդենցների մասին»,- կարծում է Հայկական համայնապատկեր մրցութային ծրագրերի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը:

*

*