Վոլոդյա Գրիգորյանի վերջին հրաժեշտը՝ Հ. Աբելյանի անվան թատրոնում

Վոլոդյա Գրիգորյանը կյանքից հեռացել է 2017թ. նոյեմբերի 6-ին, 91 տարեկանում։
volodya-grigoryan

ՀՀ Ժողովրդական արտիստ, բեմադրիչ, Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Վոլոդյա Գրիգորյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովը հայտնում է, որ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա  նոյեմբերի 7-ին, ժամը 18:00-ից 20:30-ը,Վանաձորի Միչուրինի 20 հասցեում: Վերջին հրաժեշտը` Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, նոյեմբերի 8-ին, ժ. 11:00-ից 13:00-ն:

Հուղարկավորությունը` Վանաձորի արվեստագետների պանթեոնում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Վոլոդյա Գրիգորյանը կյանքից հեռացել է 2017թ. նոյեմբերի 6-ին, 91 տարեկանում։

*

*