Վիգեն Չալդրանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Դեկտեմբերի 1-ից թատրոնի ստեղծագործական կոլեկտիվը, դերասանները գործադուլ են անում
vigen-chaldranyan

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել: Panorama.am-ը տեղեկացել է մշակույթի նախարարությունից։

Նշենք, որ դեկտեմբերի 1-ից թատրոնի ստեղծագործական կոլեկտիվը, դերասանները գործադուլ են անում՝ պահանջելով  թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականը։

Նշենք, որ նա թատրոնի տնօրենն էր 2017 թվականի դեկտեմբերից։ Մինչև այս տարվա նոյեմբերի 28-ը նա նաև թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր։ Նոյեմբերի 28-ին նա գեղարվեստական ղեկավար էր նշանակել Սուրեն Շահվերդյանին, ով դեկտեմբերի 10-ին կրկին հրաժարականի դիմում էր ներկայացրել։

*

*