Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից

Նա ԱՄՆ-ից գրավոր նամակով հրաժարական է ուղարկել:
vigen-chaldranyan

Կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից:

Այս մասին փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց կինոակադեմիայի անդամ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության  նախագահ Հարություն Խաչատրյանը:

«Վիգեն Չալդրանյանը, որը երկու տարի առաջ էր ընտրվել կինոակադեմիայի նախագահ, ԱՄՆ-ից գրավոր նամակով հրաժարական է ուղարկել: Առողջական խնդիրների պատճառով նա չի կարող շարունակել իր աշխատանքն այդ պաշտոնում, և մենք շատ ցավում ենք դրա համար»,- նշեց Խաչատրյանը:

Նրա խոսքով` հրաժարականի մասին նամակը ստանալուց հետո մեկ-երկու ամիս սպասել են` մտածելով, որ գուցե Չալդրանյանը փոխի իր մտադրությունը, և եթե առողջությունը լավանա, վերադառնա, բայց Չալդրանյանը մերժել է:

*

*