Վիեննայում կայացել է «Խոստումը» ֆիլմի պրեմիերան

«Խոստումը» ցուցադրվելու է Ավստրիայի խոշոր բոլոր կինոթատրոններում:
xostum

Վիեննայում օգոստոսի 16-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» (The Promise) ֆիլմի գերմաներեն թարգմանությամբ  պրեմիերան, որը Ավստրիայի իշխող սոցիալ-դեմոկրատական կուսակցության հովանու ներքո և Ավստրիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպել էր Ավստրիայի Հայ դատի գրասենյակը:

Միջոցառմանը ներկա էին Ավստրիայի գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, քաղաքական, հասարակական գործիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև ավստրիահայ համայնքային կառույցների ղեկավարներ:

Օգոստոսի 17-ից սկսած «Խոստումը» ցուցադրվելու է Ավստրիայի խոշոր բոլոր կինոթատրոններում:

*

*