Ամենավաճառված գրքերի տասնյակն այս շաբաթ

Աղյուսակը նորից գլխավորում է Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գիրքը:
girq

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը նորից գլխավորում է Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գիրքը:

Մեկ հորիզոնականով իր դիրքերը բարելավել և երկրորդ տեղն է գրավել Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» վեպը:

Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն մեկ հորիզոնականով բարելավել է իր դիրքերը և երրորդն է:

Չորրորդ տեղում այս շաբաթ Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» ստեղծագործությունն է:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» վեպը հինգերորդն է:

Ամենավաճառվածների ցանկ է վերադարձել և վեցերորդ տեղը զբաղեցրել Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» ստեղծագործությունը:

Հինգ հորիզոնականով անկում է ապրել գերմանացի գրող Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ստեղծագործությունը:

Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը» վեպն այս շաբաթ ութերորդն է:

Իններորդ տեղում Ջորջ Օրուելի «1984» ստեղծագործությունն է:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է  Օսկար Ուայլդի հանրահայտ «Դորիան Գրեյի դիմանկարը» առեղծվածային ստեղծագործությունը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները