Հայկական տառարվեստը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում

Այս հայտը ներառում է հայկական տառարվեստի բազմադարյան արվեստը...
unesko,-haykakan-tararvest

Դեկտեմբերի 11-ին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 14-րդ նիստին միաձայն որոշվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի կողմից ներկայացված «Հայկական տառարվեստը եւ դրա մշակութային դրսեւորումներ» հայտը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ից հայտնում են, որ այս հայտը ներառում է հայկական տառարվեստի բազմադարյան արվեստը, նաեւ դեկորատիվ գեղանկարչության մեջ տառերի բազմապիսի կիրառումների հարուստ մշակույթը: Ժառանգության այդ տարրն ունի նաեւ դեկորատիվ խորհրդանշանների լայն տեսականի, որոնք բնութագրվում են տարբեր ձեւերով՝ թռչուններ, կենդանիներ կամ առասպելական էակներ:

Նշենք, որ նստաշրջանին մասնակցել են աշխարհի 138 երկրի 1411 ներկայացուցիչ: Միջկառավարական կոմիտեի որոշմամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառվել է 1, իսկ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում՝ 9 տարր:

*

*