Տեղի ունեցավ «Հայերն Ուկրաինայում» գրքի շնորհանդեսը

Ուկրաինայի հայ համայնքի պատմությունն ամփոփող ժողովածուն Հայաստան հասավ:
hayern-ukrainayum

Ուկրաինայի հայ համայնքի պատմությունն ամփոփող ժողովածուն Հայաստան հասավ: Այսօր «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի է ունեցել 2012 թվականին լույս տեսած «Հայերն Ուկրաինայում» գրքի շնորհանդեսը:

Ուկրաինացի հայտնի հայագետ Յարոսլավ Դաշկեւիչի ժողովածուն ներկայացնում է, մասնավորապես, 15-19-րդ դարերի հայկական գաղթօջախը:

Հեղինակը գրքում անդրադարձել է նաեւ 14-18-րդ դարերի հայկական մասնավոր կնիքներին եւ հայկական գրատպությանը: Ժողովածուի օրինակներ են տրամադրվելու Հայաստանի մարզային գրադարաններին եւ համալսարաններին:

*

*