Նշվում է Թումանյանի 150-ամյակը

Այսօր նաեւ Գիրք նվիրելու օրն է
tumanyan

Հայաստանի մշակութային օրացույցում փետրվարի 19-ը տոն է՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է:

Բանաստեղծ, արձակագիր, գրական-հասարակական գործչի 150-ամյակը Հայաստանում ու Վրաստանում, որտեղ ևս նա ապրել ու ստեղծագործել է, կնշվի հոբելյանական միջոցառումներով: Թումանյանի ծննդավայր Դսեղում մեծարանքի միջոցառումներին կմասնակցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հարգանքի տուրք ու գրական-ստեղծագործական ժառանգության արժևորման միջոցառումներ կմեկնարկեն միանգամից և Երևանում, և Թբիլիսիում:

Թումանյանը մահացել է 1923 թվականի մարտի 23-ին Մոսկվայում, թաղված է Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում, սիրտը՝ Դսեղ գյուղում:

2008 թվականից Հայաստանում, փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, նշվում է որպես Գիրք նվիրելու օր:

*

*