Թումանյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ մայրաքաղաքում մշակութային ծրագրեր են իրականացվելու

Թումանյանի հոբելյանին թանգարանը պատրաստվում է դեռ 2016 թվականից
tumanyan

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ Հ. Թումանյանի թանգարանի նախաձեռնությամբ փետրվարի 19-ից սկսած ամբողջ տարվա ընթացքում մայրաքաղաքում մշակութային ծրագրեր են իրականացվելու:

Թումանյանի հոբելյանին թանգարանը պատրաստվում է դեռ 2016 թվականից, որի շրջանակում արդեն ստեղծվել է մեծ բանաստեղծի ձեռագրի էլեկտրոնային տարբերակը, որով, ի դեպ հոբելյանի առիթով նախորդ տարի հրատարակվել է Թումանյանի 2 ժողովածու:

Տպագրության փուլում է նաեւ մի շարք լեզուներով Թումանյանի բոլոր ժանրերի ստեղծագործություններից բաղկացած գիրք: Հայաստանի եւ Սփյուռքի դպրոցականների համար կկազմակերպվի օլիմպիադա: Նորաձեւության սիրահարներին էլ կհետաքրքրի Թիֆլիսում ապրող հայ մտավորականների հագուկապի ցուցադրությունը: Առանցքում լինելու է Թումանյանի ընտանիքը, աղջիկներից՝ Անուշը, որը բավականին պճնամոլ էր ու հետաքրքիր լուսանկարների շարք ունի:

*

*