«Ես գոյություն ունեմ»․ Թուրքիայում մեծացած դերասանուհին եկել է իր պատմության հետքերով

Ռեժիսոր-դերասանուհին հայերեն բառեր շատ գիտի: Բայց, երբ խնդրում ես հայերեն խոսել, նա ասում է․ «Ես գոյություն ունեմ»։

Թուրքիայում մեծացած 27-ամյա դերասանուհի Թուղչե Այդնը միայն 19 տարեկանում է սկսել ուսումնասիրել իր ընտանիքի պատմությունը եւ բացահայտել, որ հորական տատը հայ է: Տատի ծնողներն ապրել են Տարենտեյում, Ցեղասպանության տարիներին գաղթել են Սեբաստիա: Թուղչեն այժմ ապրում եւ ստեղծագործում է Ստամբուլում: «Ոսկե Ծիրան» կինոփառատոնն էլ առիթ է հանդիսացել, որ  գա Հայաստան եւ ուսումնասիրի իր նախնիների պատմությունը:

Ռեժիսոր-դերասանուհին հայերեն բառեր շատ գիտի: Բայց, երբ խնդրում ես հայերեն խոսել, նա ասում է․«Ես գոյություն ունեմ»։ Այս բառերը նրա կարծիքով մի ամբողջ պատմություն են արտահայտում՝ իր պատմությունը: Այն սերտ կապված է հայերի պատմությանը, Հայոց ցեղասպանությանը: Ասում է՝ բոլորին ուզում է պատմել, որ ինքը գոյություն ունի, փրկված է եւ իր անցյալի մասին նոր բացահայտումներով ավելի է ամբողջանում:

Թուղչե Այդնը պատմում է՝ երբ հայելու մեջ էր նայում, մտածում էր, որ Թուղչե անունն իր համար չէ: Հաճախ մտորել է, եթե Ցեղասպանությունը չլիներ, ինքը Թուղչեն կլիներ, թե՞ ոչ:

Հեղինակ՝

Անահիտ Հովհաննիսյան

*

*