Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Ստանդարտ» Տրիենալեն

Հայաստանի մի շարք քաղաքներ եւ պատմամշակութային հուշարձաններ կդառնան արդի արվեստի կենտրոններ:
trienale

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Ստանդարտ» ժամանակակից արվեստի միջազգային Տրիենալեն, որը կրելու է «Լեռան անալոգը» խորագիրը` ներշնչված ֆրանսիացի սյուռեալիստ գրող եւ պոետ Ռենե Դոմալի անավարտ վեպից: Տրիենալեն այսուհետեւ շարունակական բնույթ է կրելու եւ տեղի կունենա երեք տարին մեկ անգամ: Այն կմեկնարկի հուլիսի 21-ին եւ կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 21-ը: Այդ ընթացքում Հայաստանի մի շարք քաղաքներ եւ պատմամշակութային հուշարձաններ կդառնան արդի արվեստի կենտրոններ: Արդեն Հայաստան են ժամանել արվեստագետներ տարբեր երկրներից: Այցի ընթացքում կծնվեն այն ստեղծագործությունները, որոնք կցուցադրվեն Տրիենալեի ժամանակ:

Առաջին անգամ Հայաստանում կցուցադրվի նաեւ բրազիլահայ լուսանկարիչ Գասպար Գասպարյանի աշխատանքները: Որպես Տրիենալեի կենտրոն ընտրվել է Գյումրին, որտեղ կանցկացվեն հիմնական միջոցառումները: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով` այդկերպ փորձելու են վերականգնել Գյումրու Բիենալեի ավանդույթները:

«Հայաստանում ժամանակակից արվեստի տրիենալե կազմակերպելը նշանակում է հայաստանը ճանաչելի դարձնել աշխարհին ժամանակակից արվեստում, Հայաստանի արվեստագետներին ճանաչելի դարձնել եւ ամենակարեւորը Հայաստանը դարձնել համաշխարհային հարթության մեջ մի հարթակ, որտեղ կարող են աշխարհի տարբեր երկիրներից ժամանած արվեստագետները շփվել, ներկայացնել իրենց արվեստը եւ հայաստանի արվեստագետնեևրին նաեւ ներկայացնել ամբողջ աշխարհին»,- նշեց նախարարը:

Պատրաստեց՝

Անահիտ Հովհաննիսյանը

*

*