ՀՀ և ՌԴ նախագահների մասնակցությամբ կբացվի Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսը

Կբացվի Տրետյակովյան պատկերասրահում
tretyakov

Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում «Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» առթիվ նոյեմբերի 16-ին կբացվի նկարիչ Մարտիրոս Սարյանի աշխատանքների ցուցահանդեսը: Սարյանի ցուցահանդեսի բացումը Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի գլխավոր իրադարձությունն է, որի շրջանակում ներկայացվելու է նկարչի 30 ստեղծագործություն:

Ցուցահանդեսի ընթացքում հնարավոր կլինի դիտել մեծանուն արվեստագետի լավագույն աշխատանքները՝ Հայաստանի ազգային պատկերասրահի, Երևանում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի և Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուներից:

Սարյանի աշխատանքների ցուցահանդեսի հանդիսավոր բացումը տեղի կունենա Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ:

Ցուցահանդեսը կտևի մինչ 2018 թվականի հունվարի 14-ը:

Նույն օրը Մոսկվայում տեղի կունենա Մարտիրոս Սարյանի հուշատախտակի բացումը, որտեղ 1937-1970 թվականներին ապրել ու ստեղծագործել է հայ նկարիչը:

*

*