Տորոնտոյի կինոփառատոնում կցուցադրվի Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմը

Փառատոնի կազմակերպիչները հայտնել են, որ «Խոստումը» կցուցադրվի սեպտեմբերի 11-ին` որպես փառատոնի հանգստյան օրերի ամենասպասված ֆիլմերից մեկը:
film2

Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերին՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է Asbarez-ը:

Ֆիլմի նկարահանման ծախսերը հոգացել է ամերիկահայ գործարար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը: Ֆիլմը նկարահանում է «Survival Pictures» կինոընկերությունը:

Փառատոնի կազմակերպիչները հայտնել են, որ «Խոստումը» կցուցադրվի սեպտեմբերի 11-ին` որպես փառատոնի հանգստյան օրերի ամենասպասված ֆիլմերից մեկը:

Ֆիլմի ստեղծողը «Ռուանդա հյուրանոց» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջն է, գլխավոր դերում ներկայացված են աստղեր Օսկար Իսահակը, Քրիստիան Բեյլը և Շարլոտ Լե Բոնը:

Համացանցում հայտնվել են ֆիլմի առաջին կադրերը:

film

 

Ֆիլմում գլխավոր հերոսը համեստ հայ դեղագործ Մայքլն է, ով թողել է իր գյուղն ու գնացել Կոստանդնուպոլիս՝ ուսումնասիրելու բժշկություն: Քրիսը ամերիկացի ֆոտոլրագրող է, ով եկել է այդ երկիր, որպեսզի մասնակիորեն լուսաբանի աշխարաքաղաքական հարցեր, և հարաբերությունների մեջ է տաղանդավոր Անայի` Փարիզում սովորած հայ նկարչուհու հետ: Երբ Մայքլը հանդիպում է Անային, նրանց ընդհանուր ժառանգական հիշողությունը կայծ է առաջացնում ու Անան դառնում է մրցակցության պատճառ երկու տղամարդկանց միջև:  Երբ թուրքերը Առաջին աշխարհամարտի ժամանակ միանում են գերմանացիներին ու դաժանաբար ոչնչացնում Օսմանյան կայսրության սահմաններում ապրող փոքրամասնություններին, չնայած առկա կոնֆլիկտին` յուրաքանչյուրը պետք է ելք փնտրի փրկվելու համար:

*

*