«Ջոջո ճագարը» հաղթել Է Տորոնտոյի կինոփառատոնում

Կինոնկարը վարձույթ դուրս կգա 2019 թվականի հոկտեմբերի 18-ին:
jojo-chagar

Նորզելանդացի ռեժիսոր Թայքա Վայթիթիի «Ջոջո ճագարը» (Jojo Rabbit) ֆիլմը ստացել Է Տորոնտոյի 44-րդ Միջազգային կինոփառատոնի (Toronto International Film Festival, TIFF) Մեծ մրցանակը: Սեպտեմբերի 15-ին այդ մասին հայտնել են կիոնոստուգատեսի կազմակերպիչները։

Դա կատակերգա-դրամատիկական ֆիլմ է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին, որի կենտրոնում 10-ամյա գերմանացի տղայի պատմությունն Է: Կինոնկարը վարձույթ դուրս կգա 2019 թվականի հոկտեմբերի 18-ին:

TIFF-ն տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ից մինչեւ 15-ը: Այնտեղ ներկայացվել Է 333 ֆիլմ 84 երկրից: Տորոնտոյում կինոփառատոնն անցկացվում Է 1976 թվականից եւ աշխարհում խոշորագույններից մեկն Է: Ի տարբերություն մյուս կինոփառատոների, TIFF-ում պաշտոնական ժյուրի չկա, իսկ գլխավոր պարգեւը «Հանդիսականների համակրանքի մրցանակն» Է, որը շնորհվում Է հանդիսականների քվեարկության արդյունքներով։

*

*