Թոմ Կրուզը մրցանակի է արժանացել վատագույն դերի համար

Թոմ Կրուզը «Մումիա» (The Mummy, 2017) ֆիլմում իր դերի համար արժանացել է․․․
tom-kruz

Թոմ Կրուզը «Մումիա» (The Mummy, 2017) ֆիլմում իր դերի համար արժանացել է «Ոսկե ազնվամորու» մրցանակին՝ վատագույն դերի համար։ Այս մասին շաբաթ օրը հայտնել են մրցանակաբաշխության կազմակերպիչները։

«Էմոջի» ֆիլմը հաղթել է վատագույն ֆիլմ ու վատագույն սցենար անվանակարգերում, իսկ ֆիլմի հեղինակը՝ Էնթոնի Լեոնդիսը ճանաչվել է վատագույն ռեժիսոր։

Վատագույն դերասանուհի է ճանաչվել Թայլեր Փերին, «Tyler Perry’s Boo 2! A Madea Halloween, 2017» ֆիլմում իր դերի համար, իսկ «Մոխրագույնի 50 ավելի մուգ երանգները» ճանաչվել է վատագույն վերարտադրություն ու սիքվել։

*

*