Կայացավ «Տիգրան Մանսուրյանը Իսահակյանի հետ» խորագրով համերգը

Երեկոն անցկացվեց մարտի 26-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Tigran-Mansuryan

«Տիգրան Մանսուրյանը Իսահակյանի հետ» խորագրով համերգային երեկոյին Հայաստանի պետական կամերային երգչախումբը  դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ հնչեցրեց մաեստրոյի այն ստեղծագործությունները, որոնք Մանսուրյանը գրել է՝ ոգեշնչվելով Ավետիք Իսահակյանի բանաստեղծություններից:  Ներկայացվեցին «Վերջին հորձանք իմ ցնորքի», «Ծով», «Ռավեննայում», «Լուսինն ինչպես կարապ» և այլ գործերը:

Երեկոն անցկացվեց մարտի 26-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված համերգային ծրագրեր կանցկացվեն ամբողջ տարվա ընթացքում:

 

*

*