Այսօր թատրոնի համաշխարհային օրն է

Տոնը սկիզբ է առել Ֆրանսիայում
tatron

Այսօր մարտի 27-ն է՝ թատրոնի համաշխարհային օրը: Տոնը սկիզբ է առել Ֆրանսիայում, ու տարածում գտել աշխարհում: Թատրոնի համաշխարհային օրը տոնելու գաղափարը հաստատվել է Թատրոնի միջազգային ինստիտուտի որոշմամբ: Համաձայն կանոնադրության՝ կազմակերպության գործունեությունն ուղղված է «ազգերի միջեւ ընկերության եւ խաղաղության ամրապնդմանը, ինչպես նաեւ աշխարհի բոլոր թատերական համույթների միջեւ համագործակցության ընդլայնմանը»:

Թատրոնի միջազգային օրվա առիթով առաջին համաշխարհային ուղերձը 1962 թվականին գրել է ֆրանսիացի գրող եւ նկարիչ Ժան Կոկտոն:

«Թատրոն» բառն առաջացել է հին հունական «theatron» բառից, որը թարգմանաբար նշանակում է «տեղ, որտեղ նայում են»:

*

*