Տարվա լավագույն երգիչ Է ճանաչվել 19-ամյա կանադացի Շոն Մենդեսը

Շոն Մենդեսը ստացել Է MTV Europe Music Awards-ի միանգամից մի քանի պարգեւ:
shon-mendes

Կանադացի երգիչ Շոն Մենդեսը ստացել Է MTV Europe Music Awards-ի միանգամից մի քանի պարգեւ:

19-ամյա Մենդեսը հաղթել է «Լավագույն արտիստ», «Լավագույն երգ», ինչպես նաեւ «Երկրպագուների խոշորագույն բազա» անվանակարգերում: Տարվա գլխավոր հիպ-հոպ կատարող է ճանաչվել ռեփեր Էմինեմը: Լավագույն ռոք-խումբ է դարձել Coldplay-ը, լավագույն այլընտրանքային ռոքերներ՝ 30 Seconds To Mars-ը: Կուբան եւ Մեքսիկան ներկայացնող երգչուհի Կամիլա Կաբելոն հաղթել է «Լավագույն փոփ-երաժիշտ» անվանակարգում:

MTV Europe Music Awards ամենամյա մրցանակը հանձնում են 1994 թվականից ի վեր: EMA-ի հաղթողները որոշվում են մրցանակի կայքում անցկացվող ինտերնետ-քվեարկությամբ:

*

*