Քվենտին Տարանտինոն հայտնել է ռեժիսորի կարիերան ավարտելու մասին

Ռեժիսորը հայտնել է, որ հասել է վերջնակետին ռեժիսորի կարիերայում
tarantino

Հոլիվուդյան աշխարհահռչակ ռեժիսոր Քվենտին Տարանտինոն հայտնել է, որ հասել է վերջնակետին ռեժիսորի կարիերայում և հնարավոր է, որ դուրս գա ոլորտից «Մի անգամ … Հոլիվուդում» ֆիլմի նկարահանումից հետո: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Dailymail-ը, այս մասին ռեժիսորը ասել է GQ Austraila ամսագրին տված հարցազրույցում:

56-ամյա ռեժիսորը միշտ նշել է, որ մտադիր է հեռանալ ոլորտից 10-րդ ֆիլմը նկարահանելուց հետո, իսկ իր վերջին ֆիլմը «Մի անգամ … Հոլիվուդում»-ն է:

Տարանտինոն խոստովանել է, որ ցանկանում է գրող դառնալ և իրեն դրսևորել նաև այդ ոլորտում:

«Ես ինձ տեսնում եմ որպես գրքեր գրող և արդեն իսկ սկսել եմ գրել թատրոնի համար, ուստի, կլինեմ ստեղծագործող: Պարզապես, կարծում եմ, որ տվել եմ ամեն ինչ, ինչ պետք էր տալ կինոարտադրությանը»,- ասել է Տարանտինոն:

*

*