Կկայանա Սերժ Թանկյանի «Orca Symphony No 1»-ի հայաստանյան պրեմիերան

Պրեմիերան կկայանա Արամ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում:
tankyan

Հոկտեմբերի 19-ին Արամ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում կկայանա Սերժ Թանկյանի «Orca Symphony No 1»-ի հայաստանյան պրեմիերան: Ստեղծագործությունը հանդիսատեսին կներկայացնի Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: 

Երեկոյի ընթացքում նվագախմբի հետ հանդես կգա նաև վիրտուոզ դաշնակահար Լևոն Կարապետյանը, ով կներկայացնի Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը:

Նշենք, որ «Orca Symphony No 1»-ն ձայնագրվել է 2012 թվականի հոկտեմբերին՝ Ավստրիայի Լինց քաղաքում: Պաշտոնապես ալբոմի տեսքով թողարկվել է 2013 թ.-ի հունիսի 25-ին:

*

*