Ամանորին թանգարաններն ու թատրոնները կգործեն

Տոնական օրերին հունվարի 1-5, ժամը 12-ից մինչեւ 5-ը բոլոր թանգարանները բաց կլինեն։
tangaran-zbosashrjik

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ենթակայությամբ գործող թատրոնները եւ թանգարանները կգործեն Ամանորի տոներին զբոսաշրջիկների այցելությունն ապահովելու նպատակով, լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղկացրեցին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը եւ նախարարի օգնական Դավիթ Դանիելյանը:

Նրանց խոսքով, տոնական օրերին ընտանեկան ժամանցն ու զբոսաշրջիկների մեծ հոսք ապահովելու համար հունվարի 1-5, ժամը 12-ից մինչեւ 5-ը բոլոր թանգարանները բաց կլինեն։ Թատրոններում նախատեսվում են հատուկ Ամանորի ներկայացումներ, որոնք կլինեն ոչ միայն մանուկների համար: Նրանց խոսքով ներկայացումների ժամերը հարմարեցված են այնպես, որ տրանսպորտային խնդիրներ չառաջանան:

*

*