Մահացել է մշակույթի նախկին նախարար Թամարա Պողոսյանը

2013 թվականի մայիսի 5-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ:
tamara-poghosyan

Օգոստոսի 28-ին կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի նախկին նախարար, Երևանի ավագանու նախկին անդամ Թամարա Պողոսյանը։  

Նա ծնվել է 1949թ. հուլիսի 17-ին Տավուշ գյուղում: 1967-1973թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում՝ «Կիրառական մաթեմատիկա» մասնագիտությամբ:

Երկար տարիներ վարել է ակտիվ գիտական և քաղաքական գործունեություն։ 2003-2004 թվականներին զբաղեցրել է ՀՀ մշակույթի և երիտասարդության նախարարի պաշտոնը։ 2013 թվականի մայիսի 5-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ:

*

*