System of a Down-ը համերգ կտա Հայաստանում

Այս մասին հայտարարել է խմբի մենակատար Սերժ Թանկյանը:
soad

Հեղինակավոր System of a Down ռոք խումբը 2020թ. հունիսին համերգով հանդես կգա Հայաստանում: Այս մասին հոկտեմբերի 9-ին Երևանում ընթացող WCIT-2019-ի շրջանակում կազմակերպված ասուլիսի ընթացքում հայտնեց խմբի մենակատար Սերժ Թանկյանը:

«Մենք այժմ համերգային շրջագայություն ենք իրականացնում Եվրոպայում: Հաջորդ տարվա հունիսին պատրաստվում ենք գալ Հայաստան»,- ասաց Թանկյանը:

Երաժիշտը չնշեց՝ համերգը փակ է լինելու, թե բացօթյա:

Հիշեցնենք, որ System of a down ռոք խումբը Երևանի Հանրապետության Հրապարակում համերգով հանդես է եկել 2015թ. ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության իրազեկմանը նվիրված «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով:

 

*

*