Տպագրվել է Ստեփանոս Երեցի «Պատմագիրքը»

Մասնագետների գնահատմամբ, Իրանի պատմությամբ հետաքրքրվողների համար այն արժեքավոր սկզբնաղբյուր է:
patmagirq

230 տարվա մոռացությունից հետո ընթերցողների լայն շրջանակին է ներկայացվել Ստեփանոս Երեցի «Պատմագիրքը»: Տպագրման նախաձեռնությունը Թեհրանի «Փերիո» կրթասիրաց միությանն է, իսկ այն իրականացնելուն աջակցել են Հայաստանի սփյուռքի նախարարությունն ու Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը:

«Պատմագիրքը» գրվել է 1789 թվականին, ներկայացնում է 1665-ից 1789 թվականների Սպահանի, Փերիայի եւ Բուլվարի գյուղական շրջանների համայնքների պատմությունը՝ միեւնույն ժամանակ ընդգրկելով այդ ժամանակաշրջանում Իրանում տեղի ունեցած իրադարձությունները:

Մասնագետների գնահատմամբ, Իրանի պատմությամբ հետաքրքրվողների համար այն արժեքավոր սկզբնաղբյուր է: Գրքի բնօրինակը պահվում է Նոր Ջուղայի վանքի ձեռագրատանը, իսկ կրկնօրինակը, որ արտագրել է Լեւոն Մինասյանը 1946-ին, Մատենադարանում է:

Գրքի շնորհանդեսին Թեհրանի «Փերիո» կրթասիրաց միությունը պարգեւատրվել է սփյուռքի նախարարության բարձրագույն պարգեւով՝ ոսկե մեդալով:

 

Պատրաստեց՝

Անի Ռափյանը

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները