Բացվել է Ստաս Նամինի գեղանկարչական եւ գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը

«Անկեղծորեն» խորագիրը կրող ցուցահանդեսին ներկայացված են հեղինակի 79 աշխատանքները...
stas-namin

Հայաստանի նկարիչների միությունում այսօր բացվել է երաժիշտ, պրոդյուսեր, ռեժիսոր, նկարիչ Ստաս Նամինի գեղանկարչական եւ գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը: Ստաս-Նամինյան օրերը Հայաստանում մեկնարկել էին դեռեւս նախորդ տարվա դեկտմեբերին՝ նվիրվելով նրա ծննդյան 65-ամյակին: Դրանց շրջանակում հայ հանդիսատեսին էին ներկայացվել հայկական արմատներ ունեցող բազմատաղանդ մշակութային գործչի ֆիլմերը, թատերական բերմադրությունն ու սիմֆոնիկ ստեղծագործությունը:

«Անկեղծորեն» խորագիրը կրող ցուցահանդեսին ներկայացված են հեղինակի 79 աշխատանքները, այդ թվում եւ՝ հայկական թեմատիկայով: Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն էլ Ստաս Նամինին է հանձնել միության պատվավոր անդամի վկայականը:

*

*