Բոլիվուդի աստղը հանկարծամահ է եղել

Ցավակցություն են հայտնել Հնդկաստանի վարչապետը եւ նախագահը
sridevi-kapur2

Դուբայում (ԱՄԷ) սրտի կաթվածից հանկարծամահ է եղել հնդիկ կինոդերասան, Բոլիվուդի աստղ Սրիդեվի Կապուրը, տեղեկացնում է BBC-ն։

Նա կինոաշխարհ մուտք է գործել 4 տարեկանում եւ նկարահանվել է ավելի քան 300 ֆիլմում։

Դերասանուհու մահվան կապակցությամբ ցավակցություն են հայտնել Հնդկաստանի վարչապետը եւ նախագահը։

*

*