«Հայկական սփյուռքը հարափոփոխ աշխարհում»

Հայաստան-Սփյուռք համագործակցության զարգացման ընթացքը, արդյունքներն ու հեռանկարները․․․
spyurq

Հայաստան-Սփյուռք համագործակցության զարգացման ընթացքը, արդյունքներն ու հեռանկարները․ այս ամենի ուսումնասիրությունն ամփոփում է «Հայկական սփյուռքը հարափոփոխ աշխարհում» մենագրությունը:

Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել շնորհանդեսը: Այս աշխատությունում ներկայացվում են հայկական սփյուռքի ծագման, ձեւավորման, զարգացման պատմական փուլերը, արդի վիճակը, առանձնահատկությունները:

«Աշխատությունում տրված է Սփյուռքի պատմությունը, ինչպես գաղթաշխարհը ձեւավորվեց, ինչպես Ցեղասպանության հետեւանքով ունեցանք սփյուռքը, ինչ աշխարհագրություն ունի եւ իմի է բերվում մեր ունեցածը աշխարհում»,- մանրամասնեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը:

 

 

*

*