«Սպիտակ» ֆիլմը լավագույնն է ճանաչվել Վյաչեսլավ Տիխոնովի անվան «17 ակնթարթ» կինոփառատոնում

Այն «Լավագույն ռեժիսոր» եւ «Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգերում եւս լավագույնն է ճանաչվել:
spitak-film

Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» ֆիլմն արժանացել է դերասան Վյաչեսլավ Տիխոնովի անվան «17 ակնթարթ» III միջազգային փառատոնի գլխավոր մրցանակին: Փառատոնն անց է կացվել փետրվարի 6-10-ը՝ Մոսկվայում:

Ալեքսանդր Կոտտի ֆիլմը «Լավագույն ռեժիսոր» եւ «Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգերում եւս լավագույնն է ճանաչվել:

Ֆիլմի երաժշտության հեղինակն ամերիկահայ ռոք երաժիշտ եւ երգահան Սերժ Թանկյանն է: «Սպիտակ» ֆիլմը 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժի մասին է, որը 25 հազար մարդու կյանք խլեց:

 

*

*