System of a Down-ը համերգներով կլինի Եվրոպայում

System of a Down-ի երկրպագուները վայելելու են խմբի ելույթները Ֆրանսիայում, Չեխիայում, Լեհաստանում եւ Իսպանիայում:
soad

«System of a Down-ը վերադառնում է Եվրոպա». ռոք խմբի ֆեյսբուքյան էջում հայտնված այս լուրը ռոքասերների շրջանում արդեն իրարանցում է առաջացրել: 2017 թվականի հունիս եւ հուլիս ամիսներին խումբը պատրաստվում է մասնակցել եվրոպական տարբեր քաղաքներում անցկացվելիք ամառային փառատոններին:

System of a Down-ի երկրպագուները վայելելու են խմբի ելույթները Ֆրանսիայում, Չեխիայում, Լեհաստանում եւ Իսպանիայում:

Խմբի վերջին համերգից մոտ մեկ տարի է անցել: Նրանց վերամիավորումից հետո համերգային շրջագայությունների թիվը մեծ չէր:

Միավորմանն անմիջապես հաջորդող եվրոպական շրջագայությունը 2011-ին էր, իսկ վերջինը՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Արթնացրեք հոգիներ» hամերգաշարն էր: Աշխարհով մեկ անցկացվող այս շրջագայությունը ավատվել էր հենց Երեւանում:

*

*