Սիրուշոն ներկայացրել է նոր տեսահոլովակ

...նկարահանվել է «301» երգի հիման վրա:

Երգչուհի Սիրուշոն երաժշտասերների դատին հանձնեց նոր տեսահոլովակ, որը նկարահանվել  է «301» երգի հիման վրա, որը «Արմատ» ձայնասկավառակից է: Սիրուշոն այն կատարել էր մայիսի 28-ին՝ Հանրապետության հրապարակում կայացած տոնական միջոցառման ժամանակ:

Համերգի տեսագրությունից  հատվածներ ներառված են տեսահոլովակում:

«301»  երգը թողարկվել էր 2016թ.-ի հոկտեմբերի 28-ին: Երաժշտության հեղինակը Սիրուշոն է,խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները