Սիրուշոն Դուբայում միջազգային մրցանակի է արժանացել

«Առաջին անգամ է Հայաստանը մասնակցում այս մրցանակաբաշխությանը, և ես երջանիկ եմ, որ առաջինն եմ արժանանում այս մրցանակին»,- ասել է Սիրուշոն:
sirusho-diafa

Երգչուհի Սիրուշոն  մրցանակի է արժանացել Դուբայում կայացած DIAFA միջազգային մրցանակաբաշխությանը:

Միջին Արևելքի հեղինակավոր DIAFA մրցանակը հանձնվում է աշխարհի բազմաթիվ երկրներից տարբեր ոլորտներում  ձեռքբերումների հասած պրոֆեսիոնալներին՝ սկսած բժշկությունից մինչև կինոարվեստ, սպորտից մինչև երաժշտություն:

«Առաջին անգամ է Հայաստանը մասնակցում այս մրցանակաբաշխությանը, և ես երջանիկ եմ, որ առաջինն եմ արժանանում այս մրցանակին»,- ասել է Սիրուշոն:

Մրցանակաբաշխությանը ներկա են գտնվել դեսպաններ, միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, համաշխարհային աստղեր։

 

*

*