ՍԻԱՍ-ը մասնավոր օրենսդրական գործունեության ոլորտը կարգավորող օրենքների առաջին ժողովածուն է

Գիրքը լույս է տեսել 500 օրինակով: Այն կարող են ձեռք բերել Անվտանգության ակադեմիայում եւ քաղաքի որոշ գրախանութներում:

ՀՀ օրենքներն իմանալու եւ դրանցով առաջնորդվելու դեպքում ոչ միայն կրճատվում է դժբախտ պատահարների քանակն, այլ առօրյա կյանքն առավել ապահով է դառնում: Խնդրի լրջությունը գիտակցելով էլ Անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայի դասախոսական անձնակազմը թողարկեց ՀՀ մասնավոր օրենսդրական գործունեության ոլորտը կարգավորող օրենքների եւ իրավունքների ժողովածուն: Այն համարվում է ոլորտում միակը: Հեղինակներն են՝ Անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայի տնօրեն Արայիկ Բազինյանն ու դասախոսական անձնակազմի ղեկավար՝ Վարդգես Մազայանը:

Մազայանն անկեղծացավ, որ ոլորտում խորը ուսումնասիրություն կատարելուց հետո մոտ 3 ամսում հնարավոր եղավ հավաքագրել ողջ իրավական փաստաթղթերը: Եվ ստացված արդյունքն այսօր հպարտորեն կարողանում են ցույց տալ ընկերներն ու սովերեցնել գալիք սերնդին:

Գիրքը լույս է տեսել 500 օրինակով: Այն կարող են ձեռք բերել ինչպես Անվտանգության ակադեմիայում, այնպես էլ քաղաքի որոշ գրախանութներում:

Շուտով գիրքը հասանելի կլինի նաև առցանց տարբերակով։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները